Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ Կատարում վերջին հանդիպումները «լավ են անցել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել։

«Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ առանց հավելյալ մանրամասների։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը տեխնիկական բանակցություններ են վարել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հանդիպմանը մասնակից դիվանագետներից մեկը Reuters-ին ասել է, թե կողմերը ձգտել են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավագնացության և երկարատև հրադադարի վերաբերյալ։ Ըստ նույն աղբյուրի՝ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և դեսպան Սթիվ Ուիթքոֆը, հանդիպել են միջնորդների՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, սակայն անձամբ իրենք չեն մասնակցել քննարկումներին։

«Մենք նրանց շատ ուժգին ենք հարվածել, բայց հիմա ամեն ինչ շատ լավ է առաջ գնում»,- ասել է Դոնալդ Թրամփը։


XS
SM
MD
LG