Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Ուկրաինային համաձայնություն չի տվել արտադրել Patriot հրթիռներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է «շատ զգույշ լինի» Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում։

Կիևը պնդում է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։

«Այս զենքերն անհավանական են։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ որևէ մեկին թույլ ենք տալիս դրանք արտադրել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կթույլատրի Ուկրաինային արտադրել այդ հրթիռները։

Կիևի և Մոսկվայի փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին՝ այս շաբաթ Սպիտակ տանն ավելի քան մեկ ժամ բանակցություններ են ընթացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև: Թրամփը հանդիպումը դրական էր գնահատել: Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին ասել էր, որ «լավ հանդիպում է» ունեցել նախագահ Թրամփի հետ:

Հաղորդվել էր, որ Զելենսկին նախագահ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունները, ամերիկյան հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզավորման հետ կապված հարցեր:

XS
SM
MD
LG