Մատչելիության հղումներ

Թրամփը ԵՄ որոշումն անվանել է տհաճ, ասելով, որ Եվրոպան շարժվում է վատ ուղղությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տհաճ է անվանել Եվրամիության տեխնոլոգիական կարգավորիչների կողմից Իլոն Մասկի X (Իքս) սոցիալական մեդիա ընկերության նկատմամբ կիրառված տուգանքը: Թրամփն ասել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են ԵՄ-ում արդարացնել իրենց այդ քայլը:

Անցյալ շաբաթ ԵՄ տեխնոլոգիական կարգավորիչները X-ին տուգանել են 120 միլիոն եվրոյով (140 միլիոն դոլար)՝ բովանդակության կանոնները խախտելու համար:

«Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում», - Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը:

Անցյալ շաբաթ Մասկը անհեթեթություն էր որակել այդ տուգանքը:

ԵՄ կարգավորիչները պնդում են, որ X-ը խախտել է թափանցիկության պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG