«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին», - այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ», - ասել է Թրամփը։
Անկարան նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության և շանագործման ծրագրից դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։