Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Իրանի ղեկավարը հրադադար է խնդրել»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Թեհրանը ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին։

«Իրանի վարչակազմի նոր ղեկավարը հենց նոր մեզանից հրադադար է խնդրել», - Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:

«Մենք [Իրանի խնդրանքը] կքննարկենք այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցն ապաշրջափակված, անխոչընդոտ և բաց կլինի։ Մինչ այդ շարունակելու ենք ոչնչացնել Իրանը», - գրել է Թրամփը։

Իրանի արտգործնախարարը ավելի վաղ կրկին հերքել էր, թե բանակցում են ԱՄՆ-ի հետ և նշել, որ Թեհրանը պարզապես ուղերձներ է ստացել միջնորդներից, նաև անմիջապես ԱՄՆ-ից: Աբբաս Արաղչին Al Jazeera-ին ասել էր, որ Թեհրանը չի կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն, քանզի չի վստահում Վաշինգտոնին, հետևաբար չի էլ պատասխանել ամերիկյան 15 կետանոց առաջարկին: Նա նաև շեշտել էր՝ Իրանը չի վախենում ամերիկյան զորքի ցամաքային ներխուժումից և ուժեղ հակահարված կտա, եթե գնան այդ քայլին:


XS
SM
MD
LG