Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Երկու ժամում կոչնչացնենք Իրանում գտնվող կամուրջները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Fox News-ին տված հարցազրույցում կրկին սպառնացել է հարվածել Իրանի քաղաքացիական ենթակառույցներին`Թեհրանի հետ բանակցությունների տապալման դեպքում։

«Իրանցիները գիտեն, թե ես ինչ կանեմ, եթե նրանք հրաժարվեն համաձայնագիր կնքել։ Կամուրջները կոչնչացվեն։ Բառացիորեն երկու ժամ կպահանջվի բոլոր խոշոր կամուրջները ոչնչացնելու համար» , -հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ քաղաքացիական այլ ենթակառույցները ևս կարող են հայտնվել ամերիկյան հարվածների թիրախում։

«Իրանական էլեկտրակայանները ոչնչացնելու համար մեզանից մեկ օր կպահանջվի», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Սակայն, զգուշացրել է նա, եթե բանակցություններն արդյունք չտան, ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները։

XS
SM
MD
LG