Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Աուտիզմի պատճառը պարացետամոլն է»


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԵՄ ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի առողջապահական գործակալությունը այսօր կտրականապես հերքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երեկ Սպիտակ տանը հնչեցրած այն պնդումները, որոնց համաձայն հղիության ընթացքում պարացետամոլ դեղամիջոցի օգտագործումը կարող է հանգեցնել դեռ չծնված երեխայի մոտ աուտիզմի ախտանշանների ի հայտ գալուն։

«Որևէ ուղղակի կապ այս երկու իրողությունների միջև չի հայտնաբերվել», -հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել էր, թե 2000 թվականից ի վեր աուտիզմով տառապողների թվի քառապատիկ աճի պատճառները արհեստական են։

«Այսուհետ բժիշկները պետք է զգուշացնեն հղի կանանց, որ Միացյալ Նահանգներում «Տայլենոլ» անվամբ հայտնի դեղամիջոցի օգտագործումը մեծացնում է աուտիզմի ռիսկը», - հայտարարել էր ԱՄՆ նախագահը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG