Մատչելիության հղումներ

Տուսկ․ «Ուկրաինայում տեսանելի ապագայում խաղաղություն չի լինի»

Արխիվ
Արխիվ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համոզմամբ՝ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն առնվազն մինչև գալիք ձմեռ․ «Այս մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի և նախագահ Զելենսկու հետ։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել»,- նշել է Տուսկը։

Լեհական կառավարության ղեկավարի խոսքով՝ «Բոլորի սպասելիքն այն է, որ Ռուսաստանը նոր էսկալացիայի կգնա՝ ցանկանալով պատերազմը երկարաձգել առնվազն մինչև ձմեռ»։


XS
SM
MD
LG