Եվրամիության կողմից սեփական անվտանգային համակարգի ստեղծումն առանց Թուրքիայի իմաստազուրկ է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների ֆոնին «Թուրքիային անտեսելն անտրամաբանական է»։
«Եթե Եվրոպայում պաշտպանության նոր համակարգ ձևավորվի, ապա այն առանց Թուրքիայի ինքնաբավ լինել չի կարող։ Թուրքիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի ուժեղագույն բանակներից մեկն են։ Մենք այն երկիրն ենք, որ մեր ուժը ցուցադրել ենք ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլև ռազմի դաշտում»,- ասել է Էրդողանը։