Մատչելիության հղումներ

Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում՝ Իրանի հետ պատերազմի պայմաններում թուրք բնակչության անվտանգությունը բարձրացնելու համար, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կձեռնարկի լրացուցիչ միջոցներ։

Եվրոպական տերությունները վերջին օրերին ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը կղզում. անցյալ շաբաթ ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքը, որը, անվտանգության պաշտոնյաների կարծիքով, արձակել է Լիբանանում Իրանի դաշնակից «Հեզբոլան», հարվածել է Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազային։

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի համակարգերը որսացել էին Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռ: Իրանը հերքել էր իր առնչությունը այդ հրթիռին:

XS
SM
MD
LG