Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իրանը մեկ օրով փակել են սահմանը

Արխիվ
Արխիվ

Թուրքիան և Իրանը փոխադարձաբար դադարեցրել են սահմանը մեկօրյա անցումներով հատելու հնարավորությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը։

Օմեր Բոլաթը, սակայն, ընդգծել է, որ երկու երկրների միջև շուրջ 500 կմ երկարությամբ սահմանին գտնվող երեք անցակետերում արտակարգ իրավիճակ չկա. «Իրանը թույլ է տալիս իր քաղաքացիներին Թուրքիայից մուտք գործել երկիր… մենք նույնպես թույլ ենք տալիս մեր քաղաքացիներին և երրորդ երկրների քաղաքացիներին Իրանից մուտք գործել մեր երկիր»։

Չնայած շաբաթ առավոտից սկսված հարվածներին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը հայտարարել էր, որ Թուրքիան սահմանային անվտանգության առումով որևէ խնդիր չի ունեցել։

Իրանի հարևան երկրները մտավախություն ունեն, որ երկրի նկատմամբ նոր հարվածների ալիքը կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը և հանգեցնել փախստականների հնարավոր մեծ հոսքի։

Թուրքիայում բնակվում է ավելի քան 74 հազար իրանցի՝ կացության թույլտվությամբ, ինչպես նաև շուրջ 5 հազար փախստական։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Իրաքի իր գործընկերների հետ՝ քննարկելու համագործակցության ուժեղացումը։

Բոլոր թարմացումներն՝ այստեղ



XS
SM
MD
LG