Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտել է Նախիջևանին հասցված հարվածը

«Անկարան դատապարտում է Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը՝ կոչ անելով՝ «դադարեցնել երրորդ երկրներին հասցվող հարվածները»։

«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում դադարեցնել տարածաշրջանում գտնվող երրորդ երկրները թիրախավորող հարվածները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։



XS
SM
MD
LG