Մատչելիության հղումներ

Տոլստոյ․ «ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»

«Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

«Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել [Հայաստանից]։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,- հայտարարել է Տոլստոյը՝ մանրամասնելով․

«Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ օրինակ՝ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»։


XS
SM
MD
LG