Տոկիոն հայտարարում է, որ Իրանում ձերբակալվել է Փապոնիայի ևս մեկ քաղաքացի և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, հայտնում է Times of Israel-ը։
Ճապոնիան նախկինում հայտարարել էր, որ հունվարի 20-ին ձերբակալվել է մեկ ճապոնացի։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, առանց երկու անձանց անունները նշելու, AFP-ին ասել է, որ դեսպանատան աշխատակիցները կապի մեջ են՝ «հաստատելու նրանց անվտանգությունը»։
Ավելի վաղ «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանն էր հաղորդել, որ Ճապոնիայի հանրային հեռարձակողի՝ NHK-ի Թեհրանի բյուրոյի ղեկավար Շիննոսուկե Կավաշիման ձերբակալվել է Իրանում և տեղափոխվել Թեհրանի բանտ։
NHK-ը, սակայն, հրաժարվել է հաստատել լուրը։
Ճապոնիան ու Իրանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Բայց վերջերս ԱՄՆ-ի հետ համագործակցող Ճապոնիան, միջազգային ճնշումների պատճառով, զգալիորեն նվազեցրել է Իրանից նավթային ներկրումները։