Մատչելիության հղումներ

Սանահին կայարանում քանդվել է կամուրջ, տների առաջին հարկերը հեղեղվել են. ականատես


Սանահին կայարանում քանդվել է կամուրջ, տների առաջին հարկերը հեղեղվել են, «Ազատության»-ը պատմեց Ալավերդի քաղաքի բնակիչ Գևորգ Ասլանյանը։ Նա Սանահին կայարան է մեկնել՝ ընկերոջն օգնելու։

«Տարհանումը հիմնականում կատարվում էր բնակիչների կողմից։ Այս պահին էլի տներում մարդիկ կան, որոշ մարդիկ իրենք չեն ցանկանում դուրս գալ, սակայն տանը չկա ոչ ջուր, ոչ գազ, ոչ էլեկտրականություն», - նշեց նա, շարունակելով, - «Մեքենաներն ամբողջությամբ ջրով լցված են։ Շահագործման ենթակա չեն», - ասաց նա։

Գևորգ Ասլանյանը նշեց՝ տեղում փրկարարների դեռ չի տեսել։

Առավոտյան հաղորդվեց, որ տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG