Մատչելիության հղումներ

Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից


«Եվրատեսիլի» եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչ Յոսթ Կլայնը հեռացվել է երգի մրցույթից։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը։

Ուրբաթ օրը նիդեռլանդցի երգիչը չի մասնակցել գլխավոր երկու փորձերին։ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրում է միջադեպը։

Ըստ որոշ լուրերի՝ միջադեպը կապ ունի Իսրայելի պատվիրակության հետ, սակայն կազմակերպիչները հերքել են այդ լուրերը, ասելով, թե որևէ երգիչ կամ պատվիրակության անդամ միջադեպում ներգրավված չէ։

Գազայի հատվածի պատերազմի պատճառով «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հյուընկալած Շվեդիայի Մալմյո քաղաքում պաղեստինցիները և նրանց կողմնակիցները բազմահազարանոց ցույցեր են անցկացնում՝ պահանջելով մրցույթից հեռացնել Իսրայելի ներկայացուցչին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG