Մատչելիության հղումներ

Բրազիլիայում հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի


Բրազիլիա, 1-ը մայիսի, 2024թ.
Բրազիլիա, 1-ը մայիսի, 2024թ.

Բրազիլիայում ամենահարավային Ռիո Գրանդե դե Սուլ նահանգում հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, հայտնում են տեղական իշխանությունները:

Քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ փոթորիկները և ջրհեղեղները, որոնք շարունակվում են մոտ 11 միլիոն բնակչություն ունեցող նահանգում արդեն մի քանի օր, դարձել են շուրջ 340,000 մարդու տեղահանման պատճառ։ Եվս 141 հոգի անհետ կորել է:

Հորդառատ անձրևների հետևանքով տարածաշրջանի մի քանի գետերում և լճերում ջրի մակարդակը հասել է երբևէ ամենաբարձր մակարդակին։

Տեղացի գիտնականները կարծում են, որ իրավիճակը սրվել է կլիմայի փոփոխության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG