Մատչելիության հղումներ

Վրաստանի հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդի նիստում. Միշել


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, դատապարտելով Վրաստանի խորհրդարանի որոշումը, Վրաստանի հարցը ներառել է Եվրոպական խորհրդի օրակարգ։

«Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ գիտակցելով, որ Վրաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ: Խորհրդարանում թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետքայլ է և Վրաստանին ավելի հեռու է տանում դեպի ԵՄ ուղուց։ Այդ իսկ պատճառով հաջորդ Եվրոպական խորհրդի օրակարգում կավելացնեմ Վրաստանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-28-ը։

  • Վրաստանի խորհրդարանը երեկ հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նկատմամբ նախագահի սահմանած վետոն: Սա նշանակում է, որ նախագահը պարտավոր է հինգ օրվա ընթացքում վավերացնել օրինագիծը: Եթե նա վերստին հրաժարվի դա անել, ապա օրինագիծն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:
  • ԵՄ բարձր ներկայացուցչի և Եվրահանձնաժողովի երեկվա հայտարարությունում էլ նշվում է, որ Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշեց հաղթահարել վետոն և անտեսել Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկներն ընդդեմ այդ օրենքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG