Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի հայցերը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է բավարարել Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի դեմ ներկայացրած երկու հայցերը։

Վրաստանի երրորդ նախագահը պնդում էր, որ 2018 թվականի հունվարի 5-ին և հունիսի 28-ին իր դեմ կայացված դատավճիռները «հիմնված էին չճշտված լուրերի, վստահություն չներշնչող ապացույցների վրա և նպատակ ունեին իր դեմ քաղաքական հետապնդման հիմքեր ստեղծել»։

Խոսքը Սաակաշվիլիի կողմից նախկին բանկիր Սանդրո Գերգվլիանիի սպանության և նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար դատապարտված ոստիկաններին ներում շնորհելու առթիվ կայացված դատավճիռների մասին է։

Վրացական դատարանը 2018 թվականին պնդել էր, որ Սաակաշվիլին ծանր հանցագործությունների համար դատապարտված ոստիկաններին ներում շնորհելով գերազանցել է իր լիազորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG