Մատչելիության հղումներ

ԵՄ առաքելությունը Երասխում հյուրընկալել է Լյուքսեմբուրգի պատվիրակությանը


Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը։

Առաքելության X-ի էջում նշվում է, որ նրանք միացել են Երասխի հատվածում իրականացվող պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Բաքուն, մասնավորապես, նշում է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

XS
SM
MD
LG