Մատչելիության հղումներ

Էրզրումի դատարանը արդարացրեց ՌԴ քաղաքացի Եմելյանովայի սպանության մեջ կասկածվող սիրիացուն


Թուրքիայի Էրզում քաղաքի քրեական գործերով առաջին ատյանի դատարանը արդարացրեց սիրիացի Մոհամեդ Նիզարին, ով կասկածվում էր Ռուսաստանի քաղաքացի Անաստասիա Եմելյանովայի սպանության մեջ։ Մեղադրող կողմը պահանջում էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման։

Անցած երկուշաբթի կայացած վերջին նիստում դատարանը որոշեց, որ սիրիացու մեղքն ապացուցող ուղիղ փաստեր չկան։

Էրզրումում աշխատող Եմելյանովան ընկերություն էր անում Մոհամեդ Նիզարիի հետ։ Հարևանները հայտնել են, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին նրանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո հայտնաբերվել էր արյան կորստի պատճառով մահացած Եմելյանովան։ Նա շատ արյուն էր կորցրել ապակյա փոքր սեղանի բեկորներից ոտքի կտրվածքի հետևանքով։

Սիրիացին ցուցմունք էր տվել, որ վերադառնալով բնակարան տեսել է մահացած Եմելյանովային և այդ մասին հայտնել է հարևաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG