«Թեհրան» լրտեսական թրիլերով հայտնի իսրայելցի պրոդյուսերին մահացած են գտել Աթենքի հյուրանոցներից մեկի սենյակում։ 52-ամյա Դանա Էդենի դին հայտնաբերել են, երբ ծանոթը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել նրա հետ, սակայն կինը չի արձագանքել։
Հունաստանի ոստիկանությանը հաղորդում է, որ դեպքը դիտարկվում է որպես ինքնասպանություն․ քննիչները սենյակում դեղահաբեր են գտել: Այդուհանդերձ, դատաբժշկը նաև վնասվածքներ է նկատել կնոջ պարանոցի շրջանում:
Donna and Shula Productions միջազգային պրոդյուսերական ընկերությունը ցավակցական հայտարարությունը է տարածել՝ ընդգծելով, որ հանցագործության կամ դեպքի ազգայնական շարժառիթների մասին տարածված լուրերը հիմնավորված չեն՝ լրատվամիջոցներին ու հանրությանը կոչ անելով չհրապարակել չճշտված տեղեկություններ:
Ըստ իսրայելական Kan լրատվական աղբյուրի՝ Էդենը Հունաստան էր ժամանել «Թեհրան»-ի չորրորդ սերիան նկարահանելու համար:
Իսրայելական արտադրության «Թեհրան» սերիալը պատմում է «Մոսադ»-ի գործակալ Թամար Ռաբինյանի մասին՝ Իրանում ծնված, Իսրայելում մեծացած հաքերի, որին ուղարկել են միջուկային ռեակտոր խափանելու, բայց նա դառնում է փախստական, ուսումնասիրում իր ծագումը և փախչում հեղափոխական պահակների ձեռքերից: