Մատչելիության հղումներ

Երևանը կվերադարձնի Տավուշի կողմից սահմանը հատած ադրբեջանցուն

Հայ-ադրբեջանական սահմանը՝ Տավուշի մարզում
Հայ-ադրբեջանական սահմանը՝ Տավուշի մարզում

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է լուրերը, որ Հայաստանի սահմանն Ադրբեջանի քաղաքացի է հատել: ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի, 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Երեկվանից էին լուրեր շրջանառվում, որ ադրբեջանցի հովիվ է հատել հայկական սահմանը: Սակայն Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու մյուս իրավապահ կառույցները լուռ ժամեր շարունակ լուռ էին: Փաստացի ԱԱԾ-ն տեղեկությունը հրապարակեց սահմանահատման դեպքից երեք օր անց;

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ ադրբեջանցին է հատում Հայաստանի սահմանը: Հոկտեմբերի 1-ին էլ Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Կնոջ պատմելով՝ նա զենքը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը, փորձելով պաշտպանել նրանց, դիմադրել էր զինծառայողին և ծանր վիրավորվել։

Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG