Մատչելիության հղումներ

Տաջիկստանն ու Ղրղըզստանը սահմանային համաձայնագիր են ստորագրել

Տաջիկստանի և Ղրղըզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոն և Սադիր Ժապարով, արխիվ
Տաջիկստանի և Ղրղըզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոն և Սադիր Ժապարով, արխիվ

Տաջիկստանի և Ղրղըզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովն այսօր Բիշքեկում ստորագրել են երկու երկրների ընդհանուր սահմանի հստակեցման մասին համաձայնագիրը։

Երկու երկրների վարչապետները դեռ անցած ամիս էին հայտարարել սահմանազատման գործընթացի ավարտի մասին։

«Վստահ եմ, որ ընդհանուր սահմանի մասին համաձայնագրի կնքումը պատմական և ճակատագրական իրադարձություն է։ Այս քայլով մենք նպաստում ենք ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովմանը», - նշել է Ղրղըզստանի նախագահը։




XS
SM
MD
LG