Մատչելիության հղումներ

«Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ևս հաղթահարեց 5 տոկոսի շեմը

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախկին նախագահ Սերգեյ Միրոնով, արխիվ
«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախկին նախագահ Սերգեյ Միրոնով, արխիվ

«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը նույնպես ընտրություններում հաղթահարեց Ռուսաստանի Պետդումա անցնելու 5-տոկոսանոց շեմը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, քվեարկության արձանագրությունների 96.95 տոկոսի մշակման արդյունքներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 5 տոկոսը և մնում է հինգերորդ տեղում:

Քվեարկության արձանագրությունների 95.18 տոկոսի հաշվարկի տվյալներով կուսակցությունը 4.96 տոկոսով դեռ դուրս էր մնում Ռուսաստանի նոր խորհրդարանից:

Սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրություններում, նախնական արդյունքներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի 450 մանդատից 355-ը՝ սահմանադրական մեծամասնությունը: Դա կլինի «Եդինայա Ռոսիա»-ի խոշորագույն խմբակցությունը կուսակցության ամբողջ պատմության ընթացքում:

Քվեարկության վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի սեպտեմբերի 25-ից ոչ շուտ:


XS
SM
MD
LG