Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները, որոնք տևեցին երեք օր: Քվեաթերթիկների 87.91 տոկոսի մշակումից հետո, նախնական տվյալներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատարն է՝ ձայների 57.87 տոկոսով, տեղեկացնում է «Ռիա նովոստին»:
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13.84 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.86 տոկոսը, իսկ «Նոր ժողովուրդը»՝ 7.94 տոկոսը։
Նվազագույն շեմը չեն հաղթահարել հետևյալ կուսակցությունները՝
- «Արդար Ռուսաստան»՝ 4.95 տոկոս,
- «Կենսաթոշակառուների կուսակցություն»՝ 2.07%,
- «Կանաչներ»՝ 1.12%,
- «Ռուսաստանի կոմունիստներ»՝ 0.86%,
- «Ռոդինա»՝ 0.73%,
- «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն՝ 0.34%։
Պետդումայի այս ընտրություններում քվեարկության մասնակցությունը ռեկորդային 56.66 տոկոս է կազմել:
Պետդումայի գործող խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Սարատովի իր միամանդատ շրջանում ստացել է ձայների ավելի քան 90%-ը, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը: Բոլոր այն շրջաններում, որտեղ անցկացվել են նաև նահանգապետի ընտրություններ, հաղթել են գործող նահանգապետերը: (Կադիրովը նույնիսկ ավելի շատ ձայներ է ստացել, քան Վոլոդինը): Հարավային Օսիայի Ինքնահռչակ Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է Պուտինի կողմից նշանակված ռուսաստանցի Մարատ Կամբոլովը: Մեկնաբանները սա անվանում են քայլ հանրապետության անեքսիայի ուղղությամբ:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ից ոչ շուտ, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
Բազմաթիվ խախտումներ
Ընտրությունների ընթացքում գրանցված բոլոր խախտումների գրեթե մեկ երրորդը վերաբերել է այն դեպքերին, երբ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատարածք կամ խոչընդոտել են նրանց նրանց աշխատանքը։ Դիտորդներին տրվել են զինվորական ծառայության ծանուցագրեր, հեռացվել են ընտրատեղամասերից, նրանց արգելել են նկարահանել քվեարկության ընթացք և ենթարկել են կոպիտ ու սպառնալից վերաբերմունքի։
Ընտրապայքարից դուրս մնացած և հակապատերազմական միակ կուսակցության՝ «Յաբլոկոյի» դիտորդին Սանկտ Պետերբուրգում այնքան կոպտորեն են ձերբակալել, որ նա կորցրել է գիտակցությունը, իսկ հաջորդ օրը նրան տուգանել են երկու հազար ռուբլիով՝ ոստիկանությանը չենթարկվելու համար։
Պետական հատվածի աշխատողներին ստիպել էին քվեարկել արդեն ուրբաթ օրը. մասնակցությունը հետևելու համար նրանց տվել են QR կոդերով վիճակախաղի տոմսեր և պահանջել են ուղարկել ընտրատեղամասերի աշխարհագրական տվյալները: Քվեարկության առաջին օրվա կեսօրին էլեկտրոնային քվեարկության համակարգում (DEG) գրանցված բոլոր ընտրողների 49%-ը մասնակցել էր քվեարկությանը. վերլուծաբանները նշում են, որ սա հարկադրված մասնակցության մասին է վկայում: Լցոնումների վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր կան:
Կիրակի Մոսկվայի որոշ ընտրատեղամասեր դադարեցրել են թղթե քվեաթերթիկների տրամադրումը՝ պատճառաբանելով, թե խափանվել է քվեաթերթիկների հաշվարկման ծրագիրը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ընտրությունները տևեցին մեկ ամբողջ շաբաթ, և շարունակվել է համավարակի ընթացքում ի հայտ եկած պրակտիկա, երբ քվեարկությունը կազմակերպվել է դրսում՝ կոճղերի կամ:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի «Կեսօր խաղաղ Ռուսաստանի համար» բողոքի ակցիան, որը կոչ էր անում պատերազմի հակառակորդներին կիրակի կեսօրին գալ ընտրատեղամասեր, առանձնապես ժողովրդականություն չէր վայելում. հերթեր էին գոյացել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մի քանի ընտրատեղամասերում, ինչպես նաև Երևանում, Ռիգայում և Բեռլինում: Ինքը՝ Յաշինը, որը պլանավորել էր մասնակցել Երևանում կայանալիք բողոքի ակցիային, «ֆիզիկական սպառնալիքի» մասին նախազգուշացում ստանալուց հետո չեկավ Հայաստան:
Ընտրություններ՝ ուկրաինական օկուպացված տարածքներում
Ռուսաստանի օկուպացրած տարածքներում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում Պետդումայի պատգամավորներ են ընտրվել առաջին անգամ։ Այս մարզերից յուրաքանչյուրում գրանցվեց է բարձր մասնակցություն՝ ավելի քան 81 տոկոս, 79.33 տոկոս, 79.39 տոկոս և 74.61 տոկոս համապատասխանաբար։
Սրանք Ռուսաստանում Պետդումայի առաջին խորհրդարանական ընտրություններն էին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Քվեարկությունը տեղի է ունեցել քաղաքացիական թիրախների վրա ուկրաինական զինուժի հարձակումների ֆոնին, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև ընտրատեղամասի աշխատակիցներ:
Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց աննախադեպ մասշտաբով: Առաջադրվել էին 20,700 պատգամավորի և վարչակազմի ղեկավարների թեկնածուներ: Ռուսաստանում քվեարկել է ավելի քան 111 միլիոն մարդ, իսկ արտասահմանում ավելի քան 1.8 միլիոնը: Մոսկվայում կիրակի կեսօրին էլեկտրոնային քվեարկություն էր կատարել 3.15 միլիոն ընտրող: