Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմով։

Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել այսօր վաղ առավոտյան։ Սպիտակ տուն մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը Х-ում արված գրառմամբ նշել էր, որ պաշտոնական Կիևի առաջնահերթություններն են «հակահրթիռային պաշտպանությունն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցության խորացումը»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել «նոր գաղափարներ»:

XS
SM
MD
LG