Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան և Չինաստանը պայմանավորվել են սկսել դիվանագիտական ​​և անվտանգության երկխոսություն


Երեք երկրների պաշտոնյաները
Երեք երկրների պաշտոնյաները

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը կիրակի օրը պայմանավորվել են սկսել դիվանագիտական և անվտանգության երկխոսություն և վերսկսել բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, հայտնել են Յունի գրասենյակից:

Յունն ու Լին բանակցություններ են վարել իրենց ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ գագաթնաժողովից մեկ օր առաջ։ Սրանք նրանց առաջին եռակողմ բանակցություններն են ավելի քան չորս տարվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը։

Յունն ասել է, որ երկու երկրները պետք է միասին աշխատեն ոչ միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընդհանուր շահերը առաջ տանելու, այլև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման համար՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար՝ վկայակոչելով Ուկրաինայի պատերազմը, Իսրայելի և «Համաս»-ի (ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) հակամարտությունը և համաշխարհային տնտեսական անորոշությունը:

Երեք հարևանները պայմանավորվել էին 2008 թվականից ի վեր ամեն տարի գագաթնաժողով անցկացնել՝ խթանելու տարածաշրջանային համագործակցությունը, սակայն երկկողմ տարաձայնությունները և COVID-19 համաճարակը խափանել էին նախաձեռնությունը: Նրանց վերջին եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG