Մատչելիության հղումներ

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտավ ուժի մեջ. Վճռաբեկը վարույթ չի ընդունել բողոքները

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Այս տարվա մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց 4 տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1 տարի 6 ամսվա ազատազրկում:

Մահացած 28-ամյա հղի կնոջ ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդի համար ավելի խիստ՝ 4 տարվա ազատազրկում են պահանջում:

Երկու կողմերն էլ դատարանի վճիռը բողոքարկել էին Վճռաբեկում:

Ողբերգությունից 4 տարի անց ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ փաստացի պատիժ չի կրել, քանի դեռ կողմերը բողոքարկում էին դատարանի վճիռը, այն դեռ վերջնական ուժի մեջ չէր մտել:

​
XS
SM
MD
LG