Մատչելիության հղումներ

Արևային սաստիկ փոթորիկը կարող է խաթարել հաղորդակցությունը և ԱՄՆ-ում հյուսիսափայլ առաջացնել


ԱՄՆ
ԱՄՆ

Անսովոր ուժեղ արևային փոթորիկը կարող է այս շաբաթավերջին ԱՄՆ-ում առաջացնել հյուսիսափայլ և խաթարել էլեկտրամատակարարումը և հաղորդակցությունը:

ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) մայիսի 11-ին հազվագյուտ սաստիկ գեոմագնիսական փոթորկի նախազգուշացում է տարածել, երբ արևային բռնկումը հասել է Երկիր:

Կենտրոնն ուղեծրում գտնվող էլեկտրակայանների և տիեզերանավերի օպերատորներին հորդորել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, ինչպես դա արել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը:

«Երկիր մոլորակի վրա գտնվող մարդկանց մեծամասնությունը ստիպված չի լինի որևէ բան անել», - ասել է NOAA-ի Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի գիտնական Ռոբ Սթենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG