Մատչելիության հղումներ

Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի համար

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Մեղադրանքն առնչվում է Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտրոնին:

Նա, ըստ Մանկավարժական համալսարանի կայքէջի, 2012 թվականից Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սմբատ Լպուտյանին ձերբակալել էին, բայց նա ազատ է արձակվել բացակայելու արգելքով:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG