Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:
Նրանք մեղադրվում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, «Ազատությանը» հայտնեցին կոմիտեից:
Այս նույն գործի շրջանակներում, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալվել է նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Լպուտյանը, ըստ Մանկավարժական համալսարանի կայքէջի, 2012 թվականից Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է: