Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը երկրի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում շարունակվում է։ AFP գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Սիրիայի ուժային կառույցների ներկայացուցիչները, նախորդ շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, այսօր մուտք կգործեն առավելապես քրդերով բնակեցված Ղամիշլի քաղաք։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, սիրիական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ Ղամիշլիում գտնվող քրդական ջոկատները այստեղ պարետային ժամ են հայտարարել։
Ավելի վաղ Սիրիական դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել էր, որ Ղամիշլի և քրդաբնակ մյուս քաղաքներ մուտք են գործելու «կենտրոնական իշխանությանը ենթակա անվտանգության ուժերի սահմանափակ թվով ծառայողներ, բայց ոչ բանակային ստորաբաժանումներ»։