Մատչելիության հղումներ

Շվեդական քաղաքում դպրոցները փակվել են «բռնության սպառնալիքի» պատճառով

Շվեդիա, արխիվ
Շվեդիա, արխիվ

Շվեդիայի կենտրոնական հատվածում գտնվող Բերլինգեի մունիցիպալիտետում ավելի քան 20 դպրոց է փակվել՝ բռնության սպառնալիքների պատճառով։

Ինչպես հաղորդում է Aftonbladet թերթը, անհայտ տղամարդը սոցիալական ցանցերում սպառնացել է դպրոցում հրաձգություն իրականացնել։

«Մենք որոշել ենք դիմել կանխարգելիչ քայլերի։ Մեր խնդիրն է ապահովել անվտանգ միջավայր մեր աշակերտների և աշխատակիցների համար: Եվ մինչ իրավիճակի հստակեցումը որոշ դպրոցներ մնում են փակ»,- ասել է նահանգի ղեկավար Յորգեն Օլսոնը։

XS
SM
MD
LG