Մատչելիության հղումներ

«Շատ եք լոճվում». բանավեճ Երևանի ավագանու նիստին


Երևանի ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ դահլիճում վեճ սկսվեց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու անդամ Արտակ Գալստյանի ելույթի ընթացքում տեղից բղավող «Մայր Հայաստան» խմբակցության մի քանի անդամներին նկատողություններ հայտարարեց:

«Շատ եք լոճվում, մեր համեստությունն ու զսպվածությունը չարաշահում եք: Նրանք, որ կարծում են՝ իրենց քուչում են, էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա ձեր չափերը ճանաչեք: Ձեր վերջին նախազգուշացումն է», - ասաց նա:

Երևանի ավագանին ավելի վաղ հաստատել էր չզեկուցվող հարցերի փաթեթը: Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին նախագծերը դարձնել զեկուցվող, նշելով, որ դրանք ներառում են նաև «կարմիր գծերի» և տրանսպորտին առնչվող վճարները: Քաղաքապետը նշեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, կարիքը չկա փաթեթը դարձնել զեկուցվող:

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները պնդում են, որ սա բերելու է թանկացումների նոր ալիքի:

Լրացվում է

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG