Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի վթարից 14 զոհ կա

Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը
Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը

Սաուդյան Արաբիայի արևելյան ափին գտնվող Ռաս Թանուրա քաղաքում երկրի նավթային հսկա Aramco-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել, զոհվել է 14 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սաուդյան պետական լրատվամիջոցին։ Վթարի պատճառներն առայժմ անհայտ են։

Aramco-ն ուրբաթ օրն էր վերսկսել չվերամշակված նավթի բեռնափոխադրումները Ռաս Թանուրայից։ Դրանք շուրջ չորս ամսով դադարեցվել էին։

«Համապատասխան իշխանությունների մասնակցությամբ հետաքննություն է ընթանում՝ պարզելու ուղղաթիռի կործանման պատճառները», - փոխանցել են պետական լրատվամիջոցից։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակային համաձայնագրին ընդառաջ Մերձավոր Արևելքի արտադրողները, այդ թվում՝ աշխարհում նավթամթերքի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան ավելացրել էին նավթի և գազի արդյունահանումն ու արտահանումը։

XS
SM
MD
LG