Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների ներկայացված բողոքը և որոշել՝ Կարապետյանի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի, հայտնում է փոստաբան Արամ Վարդևանյանը:

«Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի», - Ֆեյսբուքում գրել է Վարդևանյանը:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեաղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ է:



XS
SM
MD
LG