Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, արխիվային լուսանկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, արխիվային լուսանկար

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկելու են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Անկախության հռչակագրի հարցը կա՞ օրակարգում. Իոաննիսյանն ասաց՝ դեռ ոչ:

Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը հայ - ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է, Ադրբեջանը տեքստում իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման պատճառով: Հայաստանի իշխանությունները հերքում են, թե Սահմանադրությունը փոխում են Բաքվի պահանջով, վարչապետի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը լեգիտիմության պակաս ունի:

Ավելի վաղ արդարադատության նախարարն ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:

XS
SM
MD
LG