Մատչելիության հղումներ

Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը մոտենում է ավարտին

Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը մոտենում է ավարտին․ այսօր կռունկները տեղադրել են Հիսուս Քրիստոսին նվիրված աշտարակի վերին հատվածը։

Բազիլիկայի ամենաբարձր կետը 172.5 մետր է, և այն պաշտոնապես դարձավ նաև Բարսելոնայի ամենաբարձր շինությունը։

Անտոնիո Գաուդին աշխատել է բազիլիկայի վրա 1883 թ.-ից մինչև իր մահը՝ 1926թ.։ Փաստացի այս տարի նրա մահվան 100-ամյակն է։

Ավարտից հետո Սագրադա Ֆամիլիան կունենա երեք ճակատամաս և ընդհանուր առմամբ 18 աշտարակ։

Ըստ նախնական նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ Ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվել է միայն առաջինը։

Հռոմի պապ Լեոն հրավիրվել է գլխավորելու հիշատակի պատարագը և աշտարակի բացման հանդիսավոր արարողությունը։

XS
SM
MD
LG