Հայաստանի երկու ընտրատեղամասում մեկնարկել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները:
Հայաստանում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ հանրապետության տարածքում քվեարկության անցկացման համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Գյումրիում գլխավոր հյուպատոսության շենքերում:
Քվեարկելու իրավունք ունեն Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնց 18 տարեկանը լրացել է և ովքեր մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Հայաստանում։
Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են Ռուսաստանում, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։
450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան»: Բոլոր ուժերը կողմ են Ուկրաինայում արդեն 5-րդ տարին ընթացող պատերազմին: Միակ ընդդիմադիր ուժը՝ «Յաբլոկոն», որը դեմ է պատերազմին, դուրս է մնացել ընտրապայքարից: Գերագույն դատարանը շաբաթներ առաջ չեղարկեց կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը, իսկ ավելի ուշ մերժեց այդ որոշման դեմ «Յաբլոկոյի» բողոքը: