Ռուսաստանն այսօր հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին, զոհվել է երկու կին և մեկ տղամարդ, ևս յոթ մարդ տուժել է: Այդ մասին հաղորդել է Օդեսայի մարզային վարչության ղեկավար Օլեգ Կիպերը:
Կիպերի խոսքով՝ կոտրվել են բնակելի շենքերի, սրճարանների և խանութների ապակիներ, մի ավտոմեքենա է այրվել, ևս մի քանիսը վնասվել են:
Տեղական իշխանությունները ճշտում են հարձակման հետևանքները: