Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը «հետ են մղել» TurkStream գազատարին ուղղված ԱԹՍ հարձակումը

Արխիվ
Արխիվ

Ռուսական ուժերն այսօր վաղ առավոտյան հետ են մղել Ռուսաստանը և Թուրքիան միացնող TurkStream գազատարի մի հատվածին ուղղված անօդաչու սարքերի հարձակումը։

Հաղորդագրությունը տարածել է «Գազպրոմը»՝ ընդգծելով՝ «Ռուսկայա» կոմպրեսորային կայանը, որը ապահովում է գազի արտահանումը TurkStream գազատարով, ենթարկվել է երեք ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակման»։

«Հարձակումը հետ է մղվել, և «Գազպրոմի» օբյեկտին վնաս չի հասցվել»,-ասված է հաղորդագրությունում։

«Ռուսկայա» կոմպրեսորային կայանը TurkStream գազատարի մեկնարկային կետն է։ Ռուսաստանը բազմիցս մեղադրել է Ուկրաինային՝ այն թիրախավորելու մեջ։

XS
SM
MD
LG