Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ, հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը՝ արձագանքելով ռուսական լրատվամիջոցների տեղեկություններին, որ իշխանությունները քրեական գործ են հարուցել իր դեմ:
«Ռուսաստանը քրեական գործ է հարուցել իմ դեմ «ահաբեկչությանն աջակցության» մեղադրանքով։ Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են պատրաստում, որպեսզի սահմանափակեն Telegram-ի հասանելիությունը ռուսների համար, միևնույն ժամանակ ճնշելով գաղտնիության և ազատ խոսքի իրավունքը», - գրել է Դուրովը իր Telegram-ալիքում։
Ռուսաստանը փորձում է արգելափակել ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր ունեցող Telegram-ը, որը լայնորեն օգտագործվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում։ Reuters-ը նշում է, որ այսպես Ռուսաստանը փորձում է հարյուր հազարավոր ռուսների դարձնել պետության աջակցությամբ գործող MAX անվանվող այլընտրանքի օգտատերեր։
Ռուսական իշխանությունները խթանում են MAX‑ի օգտագործումը՝ որպես ազգային այլընտրանք WhatsApp‑ին, Telegram‑ին, հայտարարելով, թե դրանք չեն ենթարկվում ռուսական օրենքներին։
Մասնագետները պնդում են, որ MAX‑ը չի առաջարկում պաշտպանիչ մակարդակի կոդավորում, և հավանական են համակարում, որ տվյալները ըստ պահանջի կտրամադրվեն իշխանություններին։