Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձել է «ամբողջությամբ արգելափակել» WhatsApp-ը

Ռուսաստանը փորձել է «ամբողջությամբ արգելափակել» Meta Platforms պատկանող WhatsApp-ը երկրում, Reuters-ին չորեքշաբթի հայտնել են ընկերությունից:

Ռուսաստանի իշխանությունները առաջ են մղում պետության կողմից աջակցվող MAX անունով մրցակից հավելվածը, որը քննադատների կարծիքով կարող է օգտագործվել օգտատերերին հետևելու համար, նշում է Reuters-ը։ Պետական լրատվամիջոցները այդ մեղադրանքները հերքել են՝ դրանք կեղծ որակելով։

WhatsApp-ը հայտարարել է, որ արգելափակումը Ռուսաստանի փորձն է օգտատերերին տեղափոխել «պետական վերահսկողության հավելված»։

Հարցին՝ արդյոք WhatsApp-ը կվերադառնա՞ Ռուսաստան, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Սա կրկին օրենսդրությունը կատարելու հարց է։ Եթե Meta-ն դա կատարի և երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի իշխանությունների հետ, ապա մենք ունենք համաձայնության հասնելու հնարավորություն: Եթե մնա անզիջում դիրքորոշման վրա և, ես կասեի, ցույց տա, որ պատրաստ չէ համապատասխանել ռուսական օրենսդրությանը, ապա հնարավորություն չկա»։

XS
SM
MD
LG