Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատժամիջոցների ցուցակում ներառել է ևս 15 բրիտանացի


Ռուսաստանը պատժամիջոցների ցուցակում ներառել է ևս 15 բրիտանացի, հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ նրանց թվում են պաշտպանական արդյունաբերության կառույցների ներկայացուցիչներ, ռազմական վերլուծաբաններ և հրապարակախոսներ, որոնք ԶԼՄ-ներում «հակառուսական» պատմություններ են տարածում:

Նախարարության տվյալներով՝ ցուցակում ներառված են նաև մարդիկ, ովքեր «մասնակցում են ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը», և Կիևին զենք են մատակարարում։ Ի թիվս այլոց, ցուցակում ընդգրկված են Paradigm Security Solutions Limited-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Փաքսմանը, BAE Systems PLC-ի խորհրդի անդամ Անգուս Քոքբերնը և The Daily Telegraph թերթի վերլուծաբան Թոմաս Շարփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG