Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կսկսի ԱՄՆ-ին դիզելային վառելիք մատակարարել առաջիկա օրերին. Պուտին

Դիզելային վառելիքի գործարքի շնորհիվ համաշխարհային շուկաներում գները նվազել են 5-6 տոկոսով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը:

«Առաջին տանկերը կմեկնի երկու-երեք օրից՝ 40 հազար տոննա (դիզելային վառելիք), և դրանից հետո տանկերները մեկը մյուսի հետևից կուղևորվեն», - հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է նաև մեծ ծավալներով պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակում Ռուսաստանն անհապաղ կմատակարարի ավելի քան 300,000 տոննա վառելիք, ևս 500,000 տոննա՝ նոյեմբերին, մեկ միլիոն տոննա՝ «անմիջապես դրանից հետո» և երեք միլիոն տոննա՝ «շուտով՝ հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ դիզելային վառելիք տեղափոխող առաջին տանկերը ԱՄՆ կուղարկվի հոկտեմբերի 22-ին:


​
XS
SM
MD
LG