Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աշակերտը դանակահարել է ուսուցչին, նա մահացել է

Պերմ, Ռուսաստան, արխիվ
Պերմ, Ռուսաստան, արխիվ

Ռուսաստանի Պերմի մարզի դպրոցի աշակերտը դանակով սպանել է իր ուսուցչին։ Լուրը հաստատել է նահանգապետ Դմիտրի Մախոնինը՝ ընդգծելով՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։

17-ամյա տղան ձերբակալվել է Դոբրյանկա քաղաքի դպրոցում, որը Մոսկվայից ավելի քան 1100 կիլոմետր արևելք է գտնվում։

XS
SM
MD
LG