Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Կարծում եմ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են ՀՀ ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ընդգծել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և չեն պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա. «Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդամենը սկիզբն է»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը: