Ռուսաստանի վերջին պնդումները, թե Ուկրաինան փորձել է հարվածել առանցքային կառավարական հաստատություններին, ուշադրությունը շեղելու նպատակ ունեն, X-ի իր օգտահաշվում այսօր գրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
«Մոսկվան նպատակ ունի խափանել այն առաջընթացը, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում ձեռք են բերել արևմտյան գործընկերները», -պնդել է նա՝ հավելեով, թե «որևէ մեկը չպետք է հալած յուղի տեղ ընդունի ագրեսոր պետության անհիմն մեղադրանքները»։