Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքով զոհվել է 55 հազար ուկրաինացի զինվոր. Զելենսկի

Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքով զոհվել է 55 հազար ուկրաինացի զինվոր, France 2 հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայում պաշտոնապես մարտադաշտում զոհված զինվորների թիվը՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ զորակոչված, կազմում է 55,000», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ կան նաև «մեծ թվով մարդիկ», որոնք պաշտոնապես համարվում են անհետ կորած։

Զելենսկին անցած տարվա փետրվարին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ պատերազմում զոհվել է ավելի քան 46,000 ուկրաինացի զինծառայող։




XS
SM
MD
LG